Փաշինյանն ուզում է ռմբապաստարանները վերածել երիտասարդ մայրիկների ակումբների

ՀՀ վարչապետի խոսքով` ռմբապաստարանները, ճիշտ է, նկուղային հարկերում են, սակայն հագեցած են ամեն ինչով` սանհանգույցով, ջեռուցման և օդափոխության համակարգերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մանկապարտեզների և դպրոցների ռմբապաստարանները վերածել երիտասարդ մայրիկների ակումբների։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցում ռմբապաստարան են կահավորել. լուսանկարներ
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 2020–21թթ. նախագծված բոլոր մանկապարտեզներն ու դպրոցներն ունեն ռմբապաստարաններ։
«Արդյունքում ձևավորվել են շատ մեծ տարածքներ։ Հիմա մենք խնդիր ունենք, որ այդ տարածքներն ամենօյա կյանքի մեջ օգտագործվեն, ներդրված փողն արդյունք բերի, չքնացնենք` ուղղակի դուռը փակելով»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` ռմբաստարանները, ճիշտ է, նկուղային հարկերում են, սակայն հագեցած են ամեն ինչով` սանհանգույցով, ջեռուցման և օդափոխության համակարգերով։
Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով` գաղափար է առաջացել երիտասարդ մայրիկների ակումբների ծրագիր ունենալ` ժամանցի, կրթության, վերապատրաստման, քանի որ այդ տարածքները ինչ–որ ձևով պետք է օգտագործվեն։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ դա տնտեսության մեջ միանշանակ ու աներկբա իր ազդեցությունն ունենալու է։
Ինչ տեսք ունեն ռմբապաստարանները տարբեր երկրներում. լուսանկարներ