ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցի շրջանում 2 նավ է կալանել. տեսանյութ

Իրանական զինվորականները նշել են, որ Հորմուզի նեղուցի կարգուկանոնն ու անվտանգությունը խախտելը կարմիր գծեր են Թեհրանի համար։
Sputnik
Իրանի զինվորականները երեկ 2 նավ են կալանել, որոնք փորձել են առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցով։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանել և Իրանի ափ են ուղեկցել 2 նավ՝ MSC-FRANCESCA-ն (իսրայելական ռեժիմի հետ կապված) և EPAMINODES-ը, որոնք, թույլտվություն չստանալով, խախտել են նավագնացության անվտանգությունը», – գրում է «Tasnim»-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
Իրանական զինվորականները նշել են, որ Հորմուզի նեղուցի կարգուկանոնն ու անվտանգությունը խախտելը կարմիր գծեր են Թեհրանի համար։
Իրանի հետ գործարքին մեկ քայլ էր մնացել, բայց Թրամփն իր գրառումներով փչացրեց ամեն ինչ. ԶԼՄ
Հիշեցնենք` ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ապրիլի 20-ին հայտնեց, որ Օմանի ծոցում ԱՄՆ-ի շրջափակումը ճեղքելու փորձ կատարող իրանական առևտրային նավ է կալանվել։ Իրանի ԱԳՆ–ն դա որակեց որպես հարձակում և հրադադարի խախտում, իսկ ԻԻՀ–ի զինվորականները խոստացան` պատասխանը չի ուշանա։
Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը