ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի տնային կալանքը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանն այսօր 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը»,–գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Խաչիկ Գալստյանը ձերբակալվեց դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։