ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։