Թուրքիայում տրանսպորտային ուղղաթիռ է կործանվել

Պատահարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ։
Sputnik
Թուրքիայի զինված ուժերի CH-47 ծանր տրանսպորտային ուղղաթիռը կործանվել է Անկարայում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ։
Նախնական տվյալներով` անձնակազմը չի տուժել։
Իշխանությունները վստահեցրել են, որ կործանման պատճառը կպարզվի հետաքննության արդյունքում։
Ղրիմում Ան-26 ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է