ՌԴ Սամարայի մարզի Սիզրան քաղաքում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով բնակելի շենքերից մեկի մուտքը մասնակի փլուզվել է։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ փրկվել է չորս մարդ։ Ենթադրվում է, որ փլատակներում ևս երկու մարդ կա, այդ թվում՝ մեկ երեխա։
ՌԴ ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ տուժել է 11 մարդ, որոնցից 2–ն անչափահաս են։
Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 9 բրիգադ, փրկվածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
Չվնասված մուտքերի բնակիչները տարհանվել են։
Հիշեցնենք՝ ուկրաինական զորքը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով հարձակվում է ՌԴ տարածքի վրա։