Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը

«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հնդկաստանի իշխանությունները հերքել են տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար Իրանին վճարելու մասին լուրերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը:
Պարզաբանման առիթ են դարձել հրապարակումները, որ արվել են ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի գնդակոծությունից հետո հնդկական երկու նավ հրաժարվել է անցնել նեղուցով: Մի շարք տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նավերի սեփականատերերին «անվտանգության երաշխիքներ» են առաջարկում են կրիպտոարժույթի դիմաց:
Առնվազն 34 իրանական լցանավ է անցել Հորմուզում ամերիկյան շրջափակման միջով. Bloomberg
«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։
Մանգալը նման տեղեկություններն անվանել է ոչ հավաստի։ Նրա խոսքով՝ «Sanmar Herald» նավի նավապետի կողմից ԻՀՊԿ ծառայողներ ներկայացած անձանց իբր վճարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերատեսչությունը կապ է հաստատել նավի սեփականատիրոջ հետ, որը հերքել է դա։
Նա նաև ընդգծել է` Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում, որ երկրի դրոշով նավարկող որևէ նավ նման վճարումներ է կատարել:
Թրամփն ուզում է սահմանափակել Իրանի կողմից կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամանակը. CNN
Ավելի վաղ հնդկական գերատեսչությունը նշել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 22 նավ է եղել, որոնք նավարկել են Հնդկաստանի դրոշով: Ներկայում այդ նավերի թիվը նվազել է մինչև 14-ը, նրանք ակնկալում են անվտանգ անցման հնարավորություն:
Իրադրության սրումը կապված է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետ. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուն հաջորդել են պատասխան գրոհներ, իսկ Թեհրանը սահմանափակել է Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների հետ կապված նավերի համար, որոնք աջակցել են այդ գործողություններին: