Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ ցուցադրել է «Խորամշահր-4» բալիստիկ հրթիռը։
Կադրերում երևում է, որ ցուցադրությունն անցկացվել է գիշերը Թեհրանի Հեղափոխության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանի խնդրանքով որոշել է հետաձգել Իրանի վրա հարձակումը, սակայն Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի, իսկ ԻԻՀ-ից առաջարկի սպասելու ընթացքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինվորականները կմնան մարտական պատրաստության վիճակում։
Դրանից հետո իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թեհրանը հրադադարը երկարաձգելու խնդրանքով չի դիմել Վաշինգտոնին։