ԵԱՏՄ–ից մինչև զբոսաշրջություն. ՀՀ–ն և Ղրղզստանը պայմանավորվել են խորացնել գործակցությունը

Հատուկ ուշադրություն է դարձվել օրակարգի գործնական կողմերին, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում համատեղ նախագծերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ղրղզստանի և Հայաստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Վահագն Խաչատուրյանը Աստանայում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցությունը։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի առաջնորդի մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Ղրղզստանի և Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ՄԱԿ շրջանակներում համակարգումը։ Վերահաստատվել է քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հանձնառությունը։
Ջրային ռեսուրսների կառավարում. Հայաստանն աջակցում է Ղազախստանի նախաձեռնությանը
Հատուկ ուշադրություն է դարձվել օրակարգի գործնական կողմերին, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, թվայնացման և զբոսաշրջության ոլորտների համատեղ նախագծերին։
Հանդիպման ընթացքում Ժապարովը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու Քոչվորների համաշխարհային VI խաղերին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում 2026 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը։
Բանակցություններից հետո կողմերը հաստատել են հետագա հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամությունը։