Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ նշանակության ուժերը Համալարման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի (զինկոմիսարիատ) աշխատակիցների են ձերբակալել Օդեսայում։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ մի քանիսին «փռել են ասֆալտին»։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Համալարման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի զինծառայողները մի տղամարդու նստեցրել են միկրոավտոբուս, ծեծել նրան և զենքի սպառնալիքով 30 000 դոլար պահանջել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության միջամտությունից հետո կասկածյալները ձերբակալվել են։
UPD Ավելի ուշ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Օդեսայում զինկոմիսարիատի աշխատակիցների ձերբակալության սկանդալի ֆոնին աշխատանքից ազատվել են զորահավաքի համար շրջանային ու մարզային պատասխանատուներ։