Կրեմլի արձագանքը Փարիզի և Վարշավայի` միջուկային զորավարժություններ անցկացնելու ծրագրերին

Ֆրանսիայի միջուկային զսպման քաղաքականության վերաբերյալ մարտին կայացած ելույթում Մակրոնը հայտարարել էր, որ նոր սպառնալիքները հաշվի առնելով` իր երկիրը պետք է խստացնի միջուկային դոկտրինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի և Լեհաստանի միջուկային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին հայտարարությունները հաստատում են հետագա ռազմականացմանն ու միջուկայնացմանն ուղղված Եվրոպայի ձգտումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. Զախարովա
Ապրիլի 20–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիայի և Լեհաստանի աշխատանքային խմբերը կհանդիպեն առաջիկա շաբաթներին՝ միջուկային զսպման ոլորտում համագործակցության եղանակները ճշգրտելու համար։ Քննարկվող թեմաների շարքում նա նշեց տեղեկատվության փոխանակումը, համատեղ զորավարժությունները և, հաբանաբար, ուժերի տեղակայումը։
«Պետք է պարզենք մանրամասները, թե կոնկրետ ինչ զենքի մասին է խոսքը, որ երկրներում։ Բայց հավանաբար սա հերթական անգամ ցույց է տալիս հետագա ռազմականացման և միջուկայնացման Եվրոպայի ձգտումը՝ միջուկային զենքի առումով», – լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարգադրել էր ավելացնել ֆրանսիական միջուկային զենքի քանակը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է դիտարկի նաև իր միջուկային ռազմավարությունն ամբողջ Եվրոպայով ընդլայնելու հնարավորությունը, միաժամանակ պահպանելով իր ինքնիշխանությունը։