ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Պյատիգորսկում. կին է ձերբակալվել

Պայթյունը պետք է տեղի ունենար ուժայինների կառույցներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՌԴ հատուկ ծառայությունները Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում ահաբեկչություն են կանխել, որը պետք է իրականացներ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող 57–ամյա մի կին։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«Կիևի ռեժիմի ծրագրած ահաբեկչական հարձակումը, որը Գերմանիայի քաղաքացին պետք է իրականացներ իրավապահ մարմինների կառույցում, կանխվել է», – ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հարձակումը ծրագրվել էր իրականացնել առավոտյան՝ հնարավորինս շատ իրավապահների սպանելու համար։ Առգրավվել է 1,5 կգ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք, որը հագեցած է եղել խոցող տարրերով։
Մոսկվայում ահաբեկչության փորձի համար Ուկրաինայի, Մոլդովայի, ՌԴ–ի քաղաքացիներ են ձերբակալել
Գերմանիայի քաղաքացու ուսապարկում հայտնաբերված ռումբը պետք է հեռակառավարմամբ պայթեցներ իսլամիստը (Կենտրոնական Ասիայից), իսկ կինը պետք է մահանար։
ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են կնոջը։
Տամբովի մարզում թմրամիջոցների արտադրության խոշոր լաբորատորիա է վերացվել