Իրանը վարդագույն տեխնիկա ու զենք է ցուցադրել

«Նորույթը» ներկայացրել են դեռահաս աղջիկները։
Sputnik
Իրանի ռազմաօդային ուժերը «Շահեդ-136» վարդագույն անօդաչու (մեծ հեռահարության օդաարգելափակող զինամթերք) և հրթիռներ են ներկայացրել Աղջիկների ազգային օրը, որը նշվել է ապրիլի 19-ին։
Իրանական լրատվական գործակալությունների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ներկում անօդաչուները, մեքենաներն ու հրազենը։ Տեխնիկան ուղեկցվել է «Մինաբի զոհված դուստրերի հիշատակին» գրությամբ և տոնական շնորհավորանքներով։
Հիշեցնենք` Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի առաջին իսկ օրը՝ փետրվարի 28-ին, հարված հասցվեց երկրի հարավում գտնվող դպրոցին։ Զոհվեցին 168 աշակերտուհիներ, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։
Իրանի ԱԳՆ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածներ է հասցրել «Tomahawk» թևավոր հրթիռներով։