Ստամբուլի ափերի մոտ նավի վրա ավելի քան 100 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել

Շուրջկալն իրականացվել է թուրք ուժայինների կողմից թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում։
Sputnik
Ստամբուլի ափերի մոտ գտնվող պանամական նավում 106 կգ կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ խուզարկությունն իրականացվել է թմրանյութերի դեմ պայքարի շրջանակնում:
Առգրավված թմրանյութերի արժեքը գնահատվում է մոտ 500 մլն թուրքական լիրա։