Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթը

Sputnik
Մեկնարկել է Երևան-Գյումրի ավտոերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառումը նվիրված է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը:
Փաշինյանը հրապարակել է նաև միջոցառման ծրագիրը: Գյումրիում նախատեսվում է այցելել թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնել քաղաքում, շփվել բնակչության հետ: Ժամը 17: 00-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա համերգ՝ «Վարչաբենդի» մասնակցությամբ։