Լուիզիանայում հրաձգության հետևանքով 8 երեխա է զոհվել

Sputnik
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում հրաձգության ժամանակ 8 երեխա է զոհվել: Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Այս պահին մեզ հայտնի է անցած գիշեր կենցաղային կոնֆլիկտի ընթացքում հրազենային վնասվածքներից առնվազն 10 տուժածի մասին։ Նրանցից ութը մահացել են։ Զոհվածների տարիքը 1-ից 14է», - լրագրողներին ասել է ոստիկանության ղեկավար Ուեյն Սմիթը։
Հրաձգության մեջ կասկածվողը մեքենա է գողացել և փորձել փախչել հանցագործության վայրից, բայց հետապնդման ժամանակ գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: