Լեռնային շրջաններում թաց ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և առաջիկա 2 օրերին ժամանակ առ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` այսօր երեկոյան ժամերին և վաղը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20–ին՝ ինտենսիվ։
Դեպի Հայաստան տարբեր ցիկլոններ են գալու․ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց կանխատեսումները