ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին այսօր բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները։ «Opel»-ի վարորդը տեղում մահացել է, երկու ուղևորները՝ հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12։10-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։
Այնուհետև, փրկարարներն ուղղել են «Jeep» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։