Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Sputnik
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել RAF (Real American Wrestling) լիգայում։
Ֆիլադելֆիայում կայացած «RAF 08» մրցաշարում հայ մարտիկը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել է ամերիկացի Յուրայա Ֆայբերի հետ ու հաղթել 13։1 հաշվով։ Մենամարտն անցկացվել է միջին քաշային կարգում (79 կգ)։
29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Այնուհետև նա մարտին երկու անգամ հաղթել էր ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասին (5։3, 9։3)։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։