Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն ավարտվել են. ԿԳՄՍՆ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն ավարտվել են
Այս փուլում իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն ավարտվել են
«Այս փուլում մաքրման աշխատանքներ են տարվում, որոնք նույնպես կավարտվեն Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին ընդառաջ»,– հայտնեցին գերատեսչությունից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50–րդ տարելիցի կապակցությամբ։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն ավարտվել են
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան–ինստիտուտի տարածքում լայնածավալ պլանային վերանորոգումը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և համանուն թանգարան–ինստիտուտի նախագծի համահեղինակն է (կառուցվել է գրեթե 60 տարի առաջ)։