Տամբովի մարզում քիմիական թմրանյութերի արտադրության խոշոր լաբորատորիա է ոչնչացվել։ Այս մասին հայտնումէ ՌԴ ԱԴԾ–ն։
Նշվում է, որ 5 ռուսաստանցի է ձերբակալվել։ Թմրանյութերի արտադրության վայրերում խուզարկությունների ժամանակ ավելի քան 97 կգ մեֆեդրոն և ավելի քան 5000 լիտր տարբեր պրեկուրսորներ են առգրավվել։
Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել։ Քննչական գործողություններ են իրականացվում։