Մի քիչ էլ կտաքանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի +12....+14 աստիճան։