Իտալիայում կողոպտիչները ներխուժել են բանկ և պատանդներ վերցրել

Զինված կողոպտիչները փակել են դռները։
Sputnik
Նեապոլում 2 տղամարդ ներխուժել են «Credit Agricole» բանկ և պատանդ վերցրել հաճախորդներին ու աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Նախնական տվյալներով՝ պատանդ է պահվում 10-20 մարդ, նրանցից 3-ի ինքնազգացողությունը վատացել է։
Զինված կողոպտիչները փակել են դռները։ Քննիչները բանակցում են նրանց հետ։
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։