ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 52–ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանինին սպանելու կասկածանքով ձերբակալված եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Եղբայրները ձերբակալված են, հիմա քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելու համար»,– նշեցինք ՔԿ–ից։
ՆԳՆ–ն հրապարակել է կասկածյալներին ձերբակալելու կադրերը։
Shamshyan.com–ը հայտնում է նրանց անունները` Ջանիկ Սիրեկանյան (20 տարեկան) և Սիրեկան Սիրեկանյան (17 տարեկան)։ Ըստ կայքի` եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը, ավագ եղբայրը կտեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, կրտսերը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք` Արթուր Ավագյանին սպանել են ապրիլի 13–ին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ դանակահարողները հարազատ եղբայրներ են, որոնք ձերբակալվել են։