ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ավստրալիայի նավթավերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրդեհված գործարանը Ավստրալիայի մայրցամաքում նավթ վերամշակող երկու խոշոր գործարաններից մեկն է։ Հրդեհված գործարանը գտնվում է Վիկտորիա նահանգի Ջելոնգ քաղաքում։
Հրդեհը տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
Նավթավերամշակման գործարանը օրական մշակում է մոտավորապես 120,000 բարել նավթ, որը Ավստրալիայի օրական վառելիքի մատակարարման ավելի քան 10%-ն է։