ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Իրանը պատժամիջոցների վերացման և վնասի փոխհատուցման հարցեր է քննարկել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Անցած բանակցությունները վերաբերում էին պատերազմի լիակատար դադարեցմանը և Իրանի իրավունքների ապահովմանը։ Բացի պատժամիջոցների վերացումից, դա Իրանին հասցված վնասի փոխհատուցումն է ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից պարտադրված վնասի ընթացքում», - ասել է նա այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: