Հունգարիան դեռ չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից. Մադյար

Հունգարիան ձգտելու է նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից մատակարարվող նավթից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը ձգտելու է աղբյուրների դիվերսիֆիկացման։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ուզում ենք նավթ ստանալ հնարավորինս շատ աղբյուրներից և հնարավորինս էժան... Իհարկե «Դրուժբան» կմնա, մենք հստակ հասկացրել ենք, որ Հունգարիան հիմա չի կարող հրաժարվել, նույնիսկ եթե ցանկանար, այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից»,-ասել է Մադյարը «Kossuth» ռադիոկայանի եթերում։
Հիշեցնենք` Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ապրիլի 12-ին, ըստ նախնական հաշվարկների` հաղթեց Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա 136 մանդատ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Ֆիդեսը»` 57։ Արտերկրից ուղարկված բոլոր ձայների մշակումից հետո վերջնական արդյունքները պետք է հաստատվեն մինչև շաբաթ երեկո՝ ապրիլի 18-ին։
Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտնել է, որ պարտվել են խորհրդարանական ընտրություններում