Որոշ շրջաններում տեղումներ կգրանցվեն, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

Սուրբ Գայանե եկեղեցի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն այս գիշեր նվազել է 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։