Զինված աշակերտը հարձակվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող վարժարանի վրա, առնվազն 17 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «Sabah» թերթը։
«Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի մասնագիտացված տեխնիկական վարժարանի աշակերտը կոտորակային հրացանով ներխուժել է ուսումնական հաստատություն։ Միջադեպի հետևանքով 17 մարդ է տուժել, այդ թվում՝ 12 աշակերտ և 3 ուսուցիչ», – հայտնել է թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակվողն ինքնասպան է եղել։ Աշակերտները տարհանվել են, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և հատուկ նշանակության ջոկատները։ Հետաքննություն է սկսվել։