ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` Ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ–ի քիչ առաջ հաստատեց, որ 19-ամյա զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանն այսօր մահացել է։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին 19-ամյա զինծառայող է մահացել՝ ստացած հրազենային վիրավորումից։