ՀՀ ՊՆ–ն հաստատեց` զինծառայող է մահացել

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Քննություն է ընթանում՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց 19-ամյա զինծառայողի մահը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նաև հայտնել է մահացած զինծառայողի անունը՝ Նարեկ Արշակի Հակոբյան։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- գրել է Թորոսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին 19-ամյա զինծառայող է մահացել՝ ստացած հրազենային վիրավորումից։