ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։00-ին շտապօգնությունից ահազանգ է ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։