Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իսլամաբադի բանակցություններն ու տարածաշրջանի իրավիճակը

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին զարգացումները։
Իրանի նախագահը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների մասին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում ՝ միջազգային հարթակներում՝ ուղղված իրավիճակի ապաէսկալացիային։ Իրանի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից Իրանի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը հետագայում ևս աջակցելու, միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը՝ ի շահ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հաստատման»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունները համակողմանի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հավելում է, որ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ զատկի տոնի առիթով: