Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվա սկզբին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին վայրերում՝ առատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +11–ից +13, գիշերը` +3-ից +5 աստիճանի սահմաններում։