«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
«Սամվե՛լ, վարչապե՛տ»,– վանկարկում են նրանք։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցով գնացին դեպի Սայաթ–Նովայի պողոտա։ Քայլերթն ավարտվեց Կասկադում։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում։ Մեծ էկրանի վրա ցուցադրվեց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի ելույթը։