Լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձյուն. Արխիվային լուսանկար
Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակի տեսություն
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեպի Հայաստան տարբեր ցիկլոններ են գալու․ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց կանխատեսումները