Ողբերգական վթար Շիրակի մարզում․ 5 մարդ մահացել է, 3–ը` վնասվածքներ ստացել

«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում։ Բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ բժշկական կենտրոն տեղափոխվածները երեխաներ են
Վթար Սպիտակ–Վանաձոր ճանապարհին. մեքենաներից մեկի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են