Մարիուպոլի վարչակազմի աշխատակիցը տեղեկություններ է փոխանցել Կիևին և ձերբակալվել. ԱԴԾ

Մարիուպոլի վարչակազմի աշխատակիցը Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապ է հաստատել սեփական նախաձեռնությամբ։
Sputnik
Մարիուպոլի վարչակազմի աշխատակիցը, որն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ և նրանց տեղեկություններ է փոխանցել ռուսական բանակի ստորաբաժանումների գտնվելու վայրերի մասին, ձերբակալվել է դավաճանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն կանխել է Մարիուպոլի վարչակազմի աշխատակցի ապօրինի գործունեությունը, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի մարզում. հանցագործը չեզոքացվել է
Պարզվել է, որ նա Telegram–ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ և տեղեկություններ փոխանցել Մարիուպոլի քաղաքային օկրուգի տարածքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների գտնվելու վայրերի մասին։
Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է։
ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որը տեղեկություններ է փոխանցել ՀՕՊ-ի և նավերի մասին