Մարիխուանան թաքցրել են եփած մսի ոսկորների մեջ ու փորձել «Արմավիր» ՔԿՀ մտցնել

ՔԿՀ ծառայողները թմրանյութը դուրս բերելու համար մուրճով կոտրել են ոսկորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Մարիխուանան թաքցրել են եփած մսի ոսկորների մեջ ու այդպես փորձել «Արմավիր» ՔԿՀ մտցնել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ ծառայողները դատապարտյալի համար բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով: ՔԿՀ ծառայողները մուրճերով կոտրել են ոսկորները՝ դրանցից թմրանյութը դուրս բերելու համար։
Հանձնուքը բերած քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են