«Հայաստան» հիմնադրամին կեղծ ապրանքագրեր են տրվել. պատճառված վնասի մի մասը վերականգնվել է

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կեղծ ապրանքագրեր են ներկայացվել, ինչի հետևանքով պետությանն ավելի քան 171 միլիոն դրամի վնաս է պատճառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին հիմնադրամի հայտարարած 14.000 տոննա բիտումի ձեռքբերման մրցույթում հաղթած ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել է կեղծ հաշիվ ապրանքագրեր։
Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲԸ տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2003թ․ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊԸ հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊԸ-ի տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):
«Հայաստան» հիմնադրամին նվիրատվությունները և դրա միջոցներով շինարարությունը շատ են կրճատվել
Պետությանը պատճառված վնասից 2026 թվականի ապրիլի 9-ին վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է: