Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Ապրիլի 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։