ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Նշվում է, որ լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին տեղումները կլինեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։
Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։