Մերձավոր Արևելքից շտապ Հայաստան վերադարձած քաղաքացիների ծախսերը մասնակիորեն կփոխհատուցվեն

Փոխհատուցում կտրվի մինչև 250 հազար դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Որոշման համաձայն՝ փոխհատուցումը կկազմի մինչև 250 հազար դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով: Վճարումը կատարվում է տոմսի փաստացի գնի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված սահմանաչափը, և միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել: Եթե ավիաընկերությունը մասնակի փոխհատուցել է ծախսերը, կառավարությունը կփակի տարբերությունը 250 հազար դրամի սահմաններում։
Փոխհատուցումները նախատեսված են նաև ԱՄԷ-ում, Քաթարում, Քուվեյթում և Իսրայելում սովորող ուսանողների համար: Այն ստանալու համար պետք է օգվել պետական e-request.am հարթակից։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ էր հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։