Հարված շտապօգնության մեքենային. Իսրայելը հայտարարել է՝ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա

Շտապօգնության մեքենա Բեյրութում. Արխիվային լուսանկար
Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկությունը, թե Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը տարածվում է նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։
Լիբանանի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ալ Հադաթ հեռուստաալիքը, Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է շտապօգնության մեքենային: Զոհվել է 4 մարդ։
Միաժամանակ, Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է Թրամփի ջանքերին և ողջունում է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշումը, եթե Թեհրանն «անմիջապես բացի նեղուցները և դադարեցնի բոլոր հարձակումները»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան): Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ասել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
«Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը». Իրանի ԱԱԽ