Գազայում իսրայելական անօդաչուի հարվածից զոհվել է Al Jazeera–ի թղթակիցը

Անօդաչուն հարվածել է մեքենային, որում եղել է լրագրողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական անօդաչուի հարվածից զոհվել է Al Jazeera–ի թղթակիցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հեռուստաալիքին։
«Գազայի հատվածում Al Jazeera Mubasher–ի թղթակից Մուհամմեդ Վիշահը զոհվել է իր մեքենային իսրայելական անօդաչուի հասցված հարվածից հետո», – հայտնել է հեռուստաալիքը։
Գազայում հրադադարը փխրուն է, պետք չէ գայթակղվել. Նեբենզյա
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 69 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 170 հազար մարդ։