ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները նվազել են 16%-ով։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
«Brent» տեսակի (համաշխարհային նավթային շուկայի ուղենիշ) նավթի գները նվազել են 16,3 %-ով:
Այնուամենայնիվ, գները մնում են շատ ավելի բարձր, քան մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելը (երբ դրանք կազմում էին 60-70 դոլար մեկ բարելի դիմաց – խմբ.):
Հեռուստաալիքի հետ զրույցում «DeVere Group» ֆինանսական ընկերության ղեկավար Նայջել Գրինը նշել է, որ շուկաները պատրաստվում էին վատթարագույնին, ուստի հակամարտությանանգամ ժամանակավոր դադարը թուլացնում է լարվածությունը։
«MarineTraffic» առցանց հարթակը, որն իրական ժամանակի ռեժիմում անցկացնում է ծովային նավերի մոնիտորինգ, այսօր առավոտյան X սոցցանցում հայտարարել է Հորմուզի նեղուցով (որով անցնում է նավթի համաշխարհային շուկայի պաշարների մոտ 20 %-ը) նավերի անցման «առաջին նշանների» մասին:
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է «TD Securities» ներդրումային բանկի մեկնաբանության մեջ, առայժմ պարզ չէ, թե արդյոք փոխադրող ընկերությունները պատրաստ են օգտվել այդ հնարավորությունից, քանի որ նրանք վստահություն չունեն, որ հրադադարը երկու շաբաթից ավելի կտևի: