Դատախազն ամերիկացի պաշտոնյայի հետ խոսել է Գագիկ Խաչատրյանի տան փողը ՀՀ-ին փոխանցելու մասին

Երկուստեք մի շարք հարցեր են քննարկվել, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն։
Sputnik
Հիշեցնենք, որ տան բռնագրավումն ու հարկադիր վաճառքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի դեմ հարուցված գործի շրջանակներում: 2024 թվականի հունիսին Գագիկ, Գուրգեն և Արտեմ Խաչատրյանները հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջնորդություն են ներկայացրել ԱՄՆ դատարան, ինչից հետո դատարանը որոշել է առանձնատունը վաճառել շուկայական առավելագույն գնով։
Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով: Արտյոմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գագիկ Խաչատրյանը ևս հետախուզման մեջ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, միջոցներ հափշտակելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով: Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պահանջում է բռնագանձել ընդհանուր թվով 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերություններում բաժնետոմսեր և 33 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ:
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարությունԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ քննարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու ընթացքի և ժամկետների մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Աննա Վարդապետյանը և Դեյվիդ Ալենը բարձր են գնահատել մի շարք ուղղություններով ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխգործակցությունը։ Ընդգծվել է, որ դիվանագիտական կառույցը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է։ Դեյվիդ Ալենը Վարդապետյանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն»,- ասված է հաղորդագրությունում։
Աննա Վարդապետյանն ու Դեյվիդ Ալենը
Հիշեցնենք` Գագիկ Խաչատրյանի որդիների` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով: Արտյոմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գագիկ Խաչատրյանը ևս հետախուզման մեջ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, միջոցներ հափշտակելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով: Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պահանջում է բռնագանձել ընդհանուր թվով 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերություններում բաժնետոմսեր և 33 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ:
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն
Տան բռնագրավումն ու հարկադիր վաճառքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի դեմ հարուցված գործի շրջանակներում: 2024 թվականի հունիսին Գագիկ, Գուրգեն և Արտեմ Խաչատրյանները հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջնորդություն են ներկայացրել ԱՄՆ դատարան, ինչից հետո դատարանը որոշել է առանձնատունը վաճառել շուկայական առավելագույն գնով։
Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը գնահատվել է շուկայական ամենաբարձր գնով՝ 39,8 մլն դոլար։ Տան մակերեսը կազմում է 3100 քմ։