Դաղստանում ջրի տակ են հայտնվել 1339 տուն և ավտոճանապարհների 90 հատված

Հանրապետության տարածքում գործող ժամանակավոր տեղավորման 16 կետերում տեղավորվել է 591 մարդ, այդ թվում՝ 246 երեխա։
Sputnik
Դաղստանում շարունակում են հեղեղված մնալ 1339 բնակելի տուն և ավտոճանապարհների 90 հատված։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դաղստանում ջրի տակ են մնում 1339 բնակելի տուն և ավտոճանապարհների 90 հատված, արտակարգ ծառայություններն աշխատում են շուրջօրյա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ հանրապետության տարածքում գործող ժամանակավոր տեղավորման 16 կետերում տեղավորվել է 591 մարդ, այդ թվում՝ 246 երեխա։
Ժամանակավոր տեղավորման կետերում աշխատում են ՌԴ ԱԻՆ-ի և Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի հոգեբանները։