Ագրեսիվ հարձակման մոտեցումը պարտություն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադարի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ագրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը պարտություն կրեց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցումը։
«Բոլոր հայտարարություններն այն մասին, որ գլխավորն ավելի ագրեսիվ, ավելի հարձակողական լինելն է, գլխավորը սոցիալական ցանցերում հնարավորինս շատ ամեն տեսակ բաներ գրելն է, ահա և այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց։ Ինչպես և, ըստ էության, նմանատիպ միակողմանի, ագրեսիվ ու չհրահրված հարձակման մոտեցումը»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Սպիտակ տանը հայտարարել են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել