ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որը տեղեկություններ է փոխանցել ՀՕՊ-ի և նավերի մասին

Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։
Sputnik
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ է փոխանցել Ղրիմում առկա ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի և Կերչի նեղուցում գտնվող նավերի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
«Ձերբակալված կինը Ղրիմի թերակղզու տարածքում ՌԴ ԶՈւ օբյեկտների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրել», -ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի 25-ամյա բնակիչը «Telegram» մեսենջերով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ։
ԱԴԾ-ն տղամարդու է ձերբակալել, որը Կուրսկի մարզում ահաբեկչություն էր ծրագրում
«Համակարգողի հանձնարարությամբ նա տեղեկություններ է հաղորդել ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի, ՀՕՊ միջոցների, զինծառայողների տեղաշարժի, Կերչի նեղուցի ջրատարածքում գտնվող նավերի մասին»,-հստակեցրել են գերատեսչությունում։
Ստացված տեղեկությունները կինը փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին, որպեսզի ուկրաինական կազմավորումները հրետանային և հրթիռառմբային հարվածներ հասցնեն ՌԴ զինված ուժերի դիրքերին։
Ձերբակալվածը խոստովանել է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Կերչում լուսանկարել է, թե ինչպես են բեռնում ռուսական նավը։
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի մարզում. հանցագործը չեզոքացվել է